1983 թ. հուլիսի 27-ին Լիզբոնյան հնգյակը՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, իմացյալ մահով անմահացան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու գործողության ժամանակ:
Նրանց անձնազոհ սխրանքը ոչ միայն աշխարհին հիշեցրեց Հայոց Ցեղասպանության մասին, այլև հերթական անգամ ցույց տվեց, որ հայը պատրաստ է իր կյանքի գնով վերատիրանալու իր Հայրենիքին:
Լիզբոնի անմահ հնգյակի հերոսությունը ցնցեց հայությանը, հայ երիտասարդությանը՝ նոր լիցք հաղորդելով մեր ինքնության պահպանմանն ու ազատագրական պայքարին:
Այսօր էլ նրանց գիտակցված զոհաբերությունը մնում է որպես մեր պատմության նվիրական դրվագներից մեկը, որ օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի դաստիարակության համար:
Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ